Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 28
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի  դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

որոշում է՝ 

1.       Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն ) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից  «100.0» հազար դրամ որպես համայնքային ներդրում հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Սարակապի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`ուսուցիչների տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար, «50.0» հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Անի կայարանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`շրջանավարտների էքսկուրսիան կազմակերպելու համար:

2.       Գործառական դասակարգման բաժին  04, խումբ 03, դաս 02  (նավթամթերք և բնական գազ)  և տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում)հոդվածից «500.0» հազար դրամ հատկացնել խողովակներ ձեռք բերելու համար և որպես համայնքային ներդրում հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյան բնակավայրի  3-րդ փողոցի  1-ին նրբանցքում գտնվող թվով 6 անհատական բնակելի տների  գազաֆիկացումն ապահովելու համար:


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(453.46 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner