Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 38-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՑ ԵՎ ՀԱՐԵՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՓԻ, ՀԱՅԿԱՁՈՐ, ԲԱԳՐԱՎԱՆ, ԱՆԻԱՎԱՆ ԵՎ ԱՆԻՊԵՄԶԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 42-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 15-ի N 7-Ա որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները>> և Գյումրի քաղաքից Անի համայնքի Ջրափի, Հայկաձոր, Բագրավան, Անիավան և Անիպեմզա բնակավայրերի հանրակրթական դպրոցներում աշխատող թվով 8 մանկավարժների 2024 թվականի մարտի 19-ի դիմումը /Մտից՝ N 388/․

1․ Հաշվի առնելով Գյումրի քաղաքից Անի համայնքի ներքին ենթագոտու Ջրափի, Հայկաձոր, Բագրավան, Անիավան և Անիպեմզա բնակավայրեր կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղու բացակայությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 /Միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթություն/ և տնտեսագիտական դասակարգման 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Հայկաձորի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 60 000 /վաթսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ Գյումրի քաղաքից և հարևան բնակավայրերից Ջրափի, Հայկաձոր, Բագրավան, Անիավան և Անիպեմզա բնակավայրերի հանրակրթական դպրոցներում աշխատող մանկավարժների ուղևորափոխադրումների ծախսերը կատարելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner