Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 42-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 15-ի N 7-Ա որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները>> և Գյումրի քաղաքից Անի համայնքի Ջրափի, Հայկաձոր, Բագրավան, Անիավան և Անիպեմզա բնակավայրերի հանրակրթական դպրոցներում աշխատող թվով 8 մանկավարժների 2024 թվականի մարտի 19-ի դիմումը /Մտից՝ N 388/․ 1․ Հաշվի առնելով Գյումրի քաղաքից Անի համայնքի ներքին ենթագոտու Ջրափի, Հայկաձոր, Բագրավան, Անիավան և Անիպեմզա բնակավայրեր կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղու բացակայությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 /Միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթություն/ և տնտեսագիտական դասակարգման 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Հայկաձորի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 60 000 /վաթսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ Գյումրի քաղաքից և հարևան բնակավայրերից Ջրափի, Հայկաձոր, Բագրավան, Անիավան և Անիպեմզա բնակավայրերի հանրակրթական դպրոցներում աշխատող մանկավարժների ուղևորափոխադրումների ծախսերը կատարելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |