Այսօր: Կիրակի, 20 Հոկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 125-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՅԻՄ ՖԵԼԻՔՍԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-003-0029-0108 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,00886 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՅԻՄ ՖԵԼԻՔՍԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերի, 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության մասնագետների կողմից կազմված 2023 թվականի նոյեմբերի 6-ի N ՏԾ/ԳՀ/13-18 ակտը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 14-ի N ՏԾ/ԳՀ/13-18 որոշումը և հաշվի առնելով քաղաքացի Գեյիմ Ֆելիքսի Առուշանյանի 2024 թվականի մայիսի 20-ի դիմումը՝ կառուցապատման իրավունքով իր կողմից օգտագործվող 08-003-0029-0108 կադաստրային ծածկագրով 0,00886 հեկտար հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով իրեն վաճառելու մասին․

1. Քաղաքացի Գեյիմ Ֆելիքսի Առուշանյանի կողմից կառուցապատման իրավունքով օգտագործվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0029-0108 կադաստրային ծածկագրով 0,00886 հեկտար մակերեսով հողամասը /Կառուցապատման իրավունքի Վկայական՝ N 06102023-08-0039, համայնքի սեփականության իրավունքի Վկայական՝ 20102022-08-0002/ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով, տվյալ հողամասի կադաստրային արժեքով, 70172 /յոթանասուն հազար մեկ հարյուր յոթանասուներկու/ Հայաստանի Հանրապետության դրամ գումարով, վաճառել քաղաքացի Գեյիմ Ֆելիքսի Առուշանյանին (հետագայում Գնորդ, բնակության հասցեն՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Ձերժինսի փողոց, շենք 10, բնակարան 4, անձնագիր՝ AV0491489 տրված՝ «26» հոկտեմբերի 2022թվական, 022-ի կողմից)։

2. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ Գնորդի միջոցներով:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner