Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 80-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի N 38–Ա որոշմամբ ստեղծված Անի համայնքի մրցութային հանձնաժողովի կողմից 2024 թվականի օգոստոսի 30-ին անցկացված մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված N 1 և N 2 արձանագրությունները.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 1․17426 հեկտար մակերեսով 5-րդ կարգի արոտ հողատեսքի հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 08-073-0044-0049, Վկայական N 07042021-08-0029/ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով 25 /քսան հինգ/ տարի ժամկետով, 21 000 (քսանմեկ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Սևադա Մուշեղի Սաղաթելյանին /Նույնականացման քարտ 1804800570, տրված՝ 30․08․2017 թ. 022-ի կողմից, հասցեն՝ Շիրակի մարզ Անի համայնք գյուղ Ձորակապ 8-րդ փողոց տուն 5, հետագայում՝ Վարձակալ/ և կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
2. Հողամասի վարձակալության իրավունքը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ենթարկա է պետական գրանցման՝ Վարձակալի միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: