Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 10-րդ հոդվածի 11-մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-ի N 5 որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 20-ի N 196-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սոցիալական հարցերի հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 22-ի եզրակացությունը. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է`
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2023 թվականի բյուջեի գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) և տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կարիքավոր ընտանիքներին տրամադրել 3 550 000 /երեք միլիոն հինգ հարյուր հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ դրամական օգնություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |