Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 72-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2023 թվականի N 72-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՍԱՀԱԿՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ 08-043-0022-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, 4-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի>> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինմանկարգի» 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ կետերի, հիմք ընդունելով քաղաքացի Կամսար Գառնիկի Գալստյանի կողմից Անի  համայնքի ղեկավարի պաշտոնակատարին ներկայացված 2023 թվականի հունվարի 1-ի դիմումը՝  1990 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինական ճանաչելու մասին չափագրական ընկերության կողմից ներկայացված հաշվառման 2023BCEVCJ ծածկագիրը. որոշում եմ`

Հաշվի առնելով, որ քաղաքացի՝  Կամսար Գառնիկի Գալստյանին /ծնված՝ 13-ը մարտի 1960 թվական, անձնագիր AV 05777142 , տրված 28122022 թվականին, տրված  022-ի կողմից/,համատեղ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյան բնակավայրի 9-րդ փողոց, թիվ 3 հասցեում գտնվող 08-043-0022-0008 կադաստրային ծածկագրով բնակելի տունը, հիմք ընդունելով՝ (Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժովի 15041991 թվականի,  N3 որոշման)։1990 թվականին ինքնակամ կառուցված 385,52քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի կառույցը, բնակելի տունը՝ 161,16 քառակուսի մետր, բնակելի տուն (ձեռնահարկ) ՝ 192,90 քառակուսի մետր, շվաքարանը՝ 31,46 քառակուսի մետր, բնակելի կառուցապատման նպատակով , առկա շենք շինությունները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով» սահմանված ինքնակամ շինությունների օրինականացման պայմաններին, ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության շինությունները  ճանաչել օրինական:

2. Հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 22.1-րդ կետի հիմքով քաղաքացիները ազատվում են նշված կարգով սահմանված վճարների գանձումից:

3.  Օրինական ճանաչված շինության և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամսի Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված  հատակագծերն ու շինությունների բնութագիրը կցվում են սույն որոշմանը:

4.Նշել, որ օրինական ճանաչված շինությունը՝

ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում,

բ) չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

գ) կառուցված չէ Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի  60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում,

դ) կառուցված է քաղաքաշինական նորմերին ու կանոններին համապատասխան,

ե) չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner