13.05.25
Աշխատանքային այցով Անի համայնքում էր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը
|
Այցի նպատակն էր համայնքի տարբեր բնակավայրերում պետական աջակցությամբ ու կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին հետևելը:Դավիթ Առուշանյանն ու Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ոլորտի պատասխանատուների հետ եղել են շինհրապարակներում, ծանոթացել կատարված ու ընթացիկ աշխատանքներին:Առաջին կանգառը Շիրակավան բնակավայրում էր:Այստեղ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում հիմնովին կառուցվում է 250 աշակերտ/տեղ հզորության հանրակրթական նոր դպրոց։Շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա վերջից, վերսկսվել ընթացիկ տարում՝ եղանակները տաքանալուն զուգահեռ։Տարբեր ծրագրերով համայնքի բնակավայրերում իրականացվող շինաշխատանքները մշտապես գտնվում են համայնքի ...
Մանրամասն |
|
12.05.25
«Համայնքի շահը գերակա է»․ Արման Սարիբեկյանը՝ գործակարգավարական նիստին
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ կայացավ հերթական գործակարգավարական նիստը։Հատուկ հանձնարարական․ձևավորված հանձնաժողովականները մշտադիտարկումներ կիրականացնեն սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների շինհրապարակներում։ Թերություններ և խախտումներ արձանագրվելու դեպքում շինարարը կկանգնի պատասխանատվության առաջ։Գյուղոլորտի աշխատակիցները առաջիկա օրերին կայցելեն գյուղական բնակավայրեր՝ գարնանացանի աշխատանքներին, ինչպես նաև պետության կողմից անվճար տրամադրվող որպես կրծողների դեմ պայքարի միջոց «Բրոմիցիդ-ֆլյուիդ» տեսակի թունանյութի կիրառման գործընթացին հետևելու ։Կարևորվեց նաև հակակարկտային կայանների կարգավորման և գործարկման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։Տուրիստական ...
Մանրամասն |
|
09.05.25
Մայիսի 9-ը՝ Հաղթանակի 80-ամյակը, մեծ շուքով է նշվել Անի համայնքում
|
Համայնքապետարանի աշխատակազմը՝ ի դեմս համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերը, Մարալիկի թիվ 1 եւ 2, Ձորակապ և Լանջիկ բնակավայրերի միջնակարգ դպրոցների աշխատակազմերը եւ աշակերտները, ինչպես նաեւ շարքային քաղաքացիներ Մարալիկում մասնակցել են Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը:Ներկաները համայնքապետարանի դիմացից շքերթով շարժվել են Մարալիկի «Հաղթանակի զբոսայգի», որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրվել Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Ներկաներին ողջունել ու իր շնորհավորական խոսքն է հղել Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը:«Հայրենական մեծ պատերազմը, որում հայ ժողովուրդը տվել է անհաշվելի զոհեր ...
Մանրամասն |
|
08.05.25
Կառավարության կողմից ֆինանսական հատկացում՝ Անիպեմզա և Աղին բնակավայրերի դպրոցներին
|
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 22 դպրոցներին հատկացված ընդհանուր 44 մլն 516 հազար դրամ գումարը նախատեսվում է ուղղել շենքային պայմանների մասնակի բարելավմանը, մասնավորապես ենթակառուցվածքների արդիականացմանը և գույքային հագեցվածությանը։ Անի համայնքի 2 բնակավայրերի դպրոցներին ևս հատկացվել է գումար։ Այն բաշխվել է հետևյալ կերպ  «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ - 3 138,5 «Աղինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ - 326,6
|
|
08.05.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ
|
Հարգելի´ հայրենակիցներ, երկրապահներ ու ազատամարտիկներ.Շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա առթիվ։ Մեր ժողովրդի համար մայիսը հաղթանակների ամիս է: Հատկանշական է, որ մայիսյան հաղթանակները հենց Երկրապահի օրով են սկսվում մեր տոնացույցում:Այս տոնը երկրապահները ձեռք են բերել իրենց անձնուրաց պայքարով, հայրենիքի հանդեպ նվիրումով, արյան ու զինակից ընկերների կյանքի գնով: Մայիսի 8-ին մենք փառաբանում ենք մեր նահատակված ընկերների հիշատակը, պատվով ու հպարտությամբ ենք հիշում նրանց անցած պատերազմական ուղիներն ու գործած սխրանքները:Մայիսի 8-ը նաև սահմանին կանգնած հայ զինվորի տոնն է, Եռաբլուրում հանգչող մեր ընկերների տոնն է, և, վերջապես, ԵԿՄ հիմնադիր Սպարապետ Վազգեն Սարգսյանի տոնն է:Փա´ռք Երկրապահին, ...
Մանրամասն |
|
08.05.25
Անի համայնքում կայացել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական հեծանվավազքի ՇՄ համայնքային փուլի մրցումները
|
Մայիսի 8-ին Շիրակի մարզի Անի համայնքում կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի ծրագրով Շիրակի մարզի համայնքային փուլի մրցումները։ Մինչ հեծանվավազքի մեկնարկը՝ մասնակիցներն այցելել են պատմամշակութային վայր՝ Երերույքի տաճար:Հաջորդիվ Անի համայնքի Անիպեմզա բնակավայրից տրվել է հեծանվավազքի մեկնարկը։Անցնելով Հ75 ավտոճանապարհի Բագրավան-Աղին-Իսահակյան- հատվածով՝ վերջնագիծը եղել է Լուսաղբյուր բնակավայրում։Պատանի հեծանվորդները հաղթահարել են 25 կմ երթուղի։ Հեծանվավազքի մրցաշարի ընթացքին հետևել են Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները։Վերոնշյալ երթուղով մրցել են համայնքում գործող հանրակրթական ուսումնական ...
Մանրամասն |
|
05.05.25
ԽԻՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ․ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ կայացավ հերթական գործակարգավարական նիստը։Նախքան համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները կներկայացնեին անցած շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, համայնքի ղեկավարը հստակ պահանջ ներկայացրեց․ հետեւել համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին, համայնքապետարանի աշխատակազմի ձևավորած հանձնաժողովները ամենօրյա մշտադիտարկումներ անցկացնեն շինհրապարակներում, հատկապես վերահսկվի շինարարության տեխստուգողի ներկայությունը շինհրապարակում,արձանագրված թերացումներն ու տվյալ պահին աշխատանքային արդյունքները մեկ առ մեկ արձանագրել մատյանում։«Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանատվություն կրի իր ստանձնած ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |