Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, և հիմք ընդունելով «ԻՄԻՋ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Աշոտ Կարապետյանի ներկայացրած հայտը՝
1․«ԻՄԻՋ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը գտնվում է Անի համայնքի Մարալիկ քաղաքում՝ Հրանտ Շահինյան փողոցում (ԱԲ կողմ, 36 քառակուսի մետր մակերեսով, «Կրթվելը նորաձև է» սոցիալական գովազդ), տրամադրել արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն՝ 2025 թվականի հոկտեմբերի մեկից մինչև դեկտեմբերի երեսունմեկը ներառյալ ժամանակահատվածի համար։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից։