Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 4.3-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերի դրույթներով. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց) երթևեկության համար սահմանել Մադաթյան փողոցի առաջին փակուղու տարածքը:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց) երթևեկության համար, բացի Մադաթյան փողոցի առաջին փակուղու տարածքից մնացած փողոցները սահմանել անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության համար արգելված վայրեր:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |