Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 50
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286  որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի դրույթներով.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

որոշում է.

1Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի  Աբովյան փողոցի թիվ 35 հասցեում գտնվող Ֆեդյա Վոլոդյայի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող 1353 քառակուսի մետր մակերեսով կառուցապատված հողամասի ընդլայնման համար, դրան կից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Աբովյան փողոց թիվ 35/1 հասցեում (08-003-0044-0039 կադաստրային ծածկագրով) բնակավայրերի նպատակային նշանակության 33,47 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական դասակարգման հողամասը և 24,93 քառակուսի մետր արտաքին մակերեսով / երկու հարկ/ շինությունն ուղղակի վաճառքով օտարել Ֆեդյա Վոլոդյայի Հովսեփյանին:

            2Հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել տվյալ հողամասի կադաստրային գնի չափով՝ 1 /մեկ/ հեկտարը՝ 7920000 (յոթ միլիոն ինը հարյուր քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 33,47 քառակուսի մետր մակերեսով հողամասի համար՝ 26508 (քսանվեց հազար հինգ հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 24,93 քառակուսի մետր շինության (կադաստրային ծածկագիր 08-003-0044-0039-001) համար՝ 51257 (հիսունմեկ հազար երկու հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ:

3Սույն որոշման 1-ին կետով նախատեսված օտարվող հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner