Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, շենք 20, թիվ 7 բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակչի կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածով պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, ընդառաջելով քաղաքացի Մերուժան Մարտունի Հարությունյանի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի դիմումին. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, շենք 20, թիվ 7 բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-013-007-020-003-005, իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 1337179, տրված՝ 27.02.2005թ/ նվիրել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացի Մերուժան Մարտունի Հարությունյանին /բնակության հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Անիպեմզա, 1-ին փողոց 20 շենք, բնակարան 7, անձնագիր՝ AU0491735, տրված՝ 09.11.2021թ. 006-ի կողմից, հետագայում՝ Նվիրառու/:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին. ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր. բ) Պարտավորեցնել Նվիրառուին՝ սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթարկել պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով: |