Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվական մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի>> 9-րդ կետի դրույթներով․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնք Սառնաղբյուր բնակավայր 21-րդ թիվ 7/1 փողոց, 7/1 բնակելի տուն, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /կադաստրային ծածկագիր՝ 08-100-0089-0047 վկայական N 26122024-08-0073/ Բնակելի տան կառուցելու համար Սաթենիկ Ներսիսյանին, Ղարիբ Ներսիսյանին,Նադեժդա Ներսիսյանին, Հրանտ Ներսիսյանին տալ շինարարության թույլտվություն։
2. Կառուցապատման համար ժամկետ սահմանել՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մեկ տարի (27.12.2024թ. -27.12.2025թ.):
3. Որոշումն ուժի մեջ է մտնում Սաթենիկ Ներսիսյանին, Ղարիբ Ներսիսյանին,Նադեժդա Ներսիսյանին, Հրանտ Ներսիսյանին պատշաճ ծանուցման օրվանից: