Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի Խ․ Աբովյանի փողոց, 21 շենքի շենքի թիվ 11 բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակչի կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածով պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, հիմք ընդունելով <<Հայաստանի ազգային արխիվ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Մարալիկի տարածքային ներկայացուցչության 10․04․2024թ N Մր-161 արխիվային տեղեկանքը, համաձայն որի Անիի շրջխորհրդի գործկոմի 1995 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 15 արձանագրության որոշմամբ Մարալիկ ավանի բնակֆոնդի թիվ 21 շենքի շենքի թիվ 11 երկու սենյականոց բնակարանը Վալերիկ Փայլակի Սանթոյանի 4 անձից բաղկացած ընտանիքին հատկացնելու մասին, հաշվի առնելով քաղաքացի Վալերիկ Փայլակի Սանթոյանի 2024 թվականի ապրիլի 18-ի դիմումը. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի Խ․ Աբովյան փողոցի, 21 շենքի թիվ 11 երկու սենյականոց բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-003-0044-0001-002-011, Վկայական՝ N 17042024-08-0049/ նվիրել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացի Վալերիկ Փայլակի Սանթոյանի 3 /երեք/ անձից բացկացած ընտանիքին։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանի նկատմամբ համասեփականատեր ճանաչել Վալերիկ Փայլակի Սանթոյանին /անձնագիր՝ AR0607919, տրված` 10.01.2018թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ Անի համայնք, քաղաք Մարալիկ Խ․ Աբովյան փողոց շենք 21, բնակարան 11, Կիմա Կառլենի Սանթոյանին /անձնագիր՝ AV0215830, տրված՝ 12․05․2022թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ Անի համայնք, քաղաք Մարալիկ Խ․ Աբովյան փողոց շենք 21, բնակարան 11/ Յուրա Վալերիկի Սանթոյանին /անձնագիր՝ AR0563558, տրված՝ 23․01․ 2018թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ Անի համայնք, քաղաք Մարալիկ Խ․ Աբովյան փողոց շենք 21, բնակարան 11/ /հետագայում՝ Նվիրառու /։
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին. ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր. բ) Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով:
4. Սույնորոշումնուժիմեջէմտնումստորագրմանպահից: |