Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 10-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 7-Ա որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները>>․ 1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքից սպորտային մրցաշարերում բարձր նվաճումներ գրանցած մարզիկներին դրամական խրախուսանքի միջոցներ կիրառելու չափը՝ համաձայն հավելվածի։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքից սպորտային մրցաշարերում բարձր նվաճումներ գրանցած մարզիկներին դրամական խրախուսանքի միջոցներ հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 /Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ և տնտեսագիտական դասակարգման 4727 հոդվածից /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |