Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, 4-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստաված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինմանկարգի» 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ կետերի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 3-րդ հոդվածների, հիմք՝ 2023 թվականի հունիսի 30-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի՝ N699-20230629-84-7065011, N699-202230629-84-7065020, հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023-07-21 թիվ 2023UAXKJA ծածկագիրը և հաշվի առնելով քաղաքացիներ Հրայր Շահվալադի Հովհաննիսյանի, Հերմինե Ավետիքի Հովհաննիսյանի և Էլմիրա Հրայրի Սարգսյանի կողմից Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2023 թվականի հուլիսի 03-ի դիմումը. որոշում եմ`
1. Հաշվի առնելով, որ քաղաքացի՝ Հրայր Շահվալադի Հովհաննիսյանի /ծնված՝ 17-ը ապրիլի 1966 թվական, անձնագիր AR 0519271, տրված 22.11.2017 թվականին 022-ի կողմից/, Հերմինե Ավետիքի Հովհաննիսյանի /ծնված՝ 18-ը հուլիսի 1970 թվական, անձնագիր AS 0643798, տրված 07․06․2019 թվականին 022-ի կողմից/ Էլմիրա Հրայրի Սարգսյանին / ծնված՝ 02-ը հոկտեմբերի 1990 թվական/ տրված 21.07.2021 թվականին 028-ի կողմից/, հետագայում քաղաքացիներ/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 9 հասցեում գտնվող 08-100-0014-0005 կադաստրային ծածկագրով 0.11616 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա 1965 թվականին ինքնակամ կառուցված 318 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան և օժանդակ շնությունների /հետագայում անշարժ գույք/ նկատմամբ վերականգնել քաղաքացիների գույքային իրավունքները և անշարժ գույքի նկատմամբ ճանաչել նրանց սեփականության իրավունքը:
1.1. Հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի
N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 22.1-րդ կետի հիմքով քաղաքացիները ազատվում են ինքնակամ շինությունների օրինականացման վճարներից:
2. Օրինական ճանաչված շինության և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված հատակագծերն ու շինությունների բնութագիրը կցվում են սույն որոշմանը:
3. Նշել, որ օրինական ճանաչված շինությունը՝
ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում,
բ) չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
գ) կառուցված չէ Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդհոդվածով uահմանվածհողամաuերիվրա, ինչպեu նաևինժեներատրանuպորտային oբյեկտների oտարմանկամանվտանգությանգոտիներում,
դ) կառուցված է քաղաքաշինական նորմերին ու կանոններին համապատասխան,
ե) չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Ինքնակամ շինությունների օրինական ճանաչվելու համար սահմանել վճարների հետևյալ դրույքաչափերն ու վճարման պայմանները՝
ա) Շինությունը, որի ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 261.13 քառակուսի մետր, որպես բնակելի նշանակության օժանդակ կառույց, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 13-րդ կետի «ա և բ» ենթակետի և 14-րդ կետի համաձայն, վաճառքի գինը շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար սահմանվում է բազային տուրքի 10-ապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված 17-րդ գոտում ընդգրկված Սառնաղբյուր բնակավայրի համար սահմանված շինության 0.0743 գործակցի կիրառմաբ, վճարի չափը կազմում է`
261.13 քառակուսի մետր X 10.000 դրամ X 0.0743 =194020 (հարյուր իննսունչորս հազար քսան) Հայաuտանի Հանրապետության դրամ։
բ) Ինքնակամ շինության օրինականացման համար վճարի չափը սահմանվում է 194020 (հարյուր իննսունչորս հազար քսան) Հայաuտանի Հանրապետության դրամ, որը ենթակա է մուծման Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին:
գ)Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Պարտավորեցնել անշարժ գույքի համասեփականատերերին՝ սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:
6. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին իրազեկելու հաջորդող օրվանից: