Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 108-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԲԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 109-Ա ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդված 1-ին մասի, 34-րդ հեդվածի 1-4-րդ մասերի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 109-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

ա) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 22-րդ կետից հետո ավելացնել նոր՝ 23-րդ կետ հետևյալ խմբագրությամբ՝

հ/հ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը Պաշտոնային դրույքաչափը /ՀՀ դրամ/ Սահմանված դրույքը Սահմանված դրույքաչափը /ՀՀ դրամ/

23 Ձիթհանքով մշակույթի տան պատասխանատու   1                                         104 000                 1                          104 000

դ) Վերջին՝ <<ԸՆԴԱՄԵՆԸ>> տողի 3-րդ սյունակում նշված <23> թիվը փոխարինել <24> թվով, 4-րդ սյունակում նշված <2502000> թիվը փոխարինել <2606000> թվով, 5-րդ սյունակում նշված <23> թիվը փոխարինել <24> թվով, իսկ 6-րդ սյունակում նշված <2583000> թիվը փոխարինել <2687000> թվով։

2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner