Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի, 56-րդ հոդվածի 5-րդ մասի, 76-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի, 78-րդ հոդվածի 3-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա և Լուսաղբյուր բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող սույն որոշման հավելվածով նախատեսված գյուղատնտեսական նպատակային նշանակության երկու կտոր հողամասերը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, բաց մրցույթով, հրապարակային սակարկությունների միջոցով տրամադրել վարձակալության:
2. Հաստատել հողամասերի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի պայմաններն ու վարձավճարի մեկնարկային չափերը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |