Այսօր: Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 դեկտեմբերի 2025 թ.

ԱՐԹՈՒՐ ԱՐԱԻ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ՝ Հ. ՇԱՀԻՆՅԱՆ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 17/1 ՊԱՀԵՍՏ, Հ. ՇԱՀԻՆՅԱՆ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 17 ԱՐՏԱԴՐԱՄԱՍ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՎՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՆՈՐ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴԵՐԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաեվ անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 29-րդ կետի 2-րդ ենթակետի, 35-րդ և 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ կետի 1-ին մասի դրույթներով.

1. Արթուր Արաի Ասլանյանին սեփականության իրավունքով պատկանող Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հ. Շահինյան փողոց, 4-րդ նրբանցք 17 արտադրամաս հասցեում գտնվող 08-003-0029-0077 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 0,0266 հեկտար, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հ. Շահինյան փողոց 4-րդ նրբանցք 17/1 պահեստ հասցեում գտնվող 08-003-0029-0091 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 0.00996 հեկտար հարակից օբյեկտների միավորման արդյունքում նոր առաջացած գույքային միավորին տրամադրել՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք Հ. Շահինյան փողոց 4-րդ նրբանցք թիվ 17 արտադրամաս հասցեն /ծածկագիր՝ 080117WAWUHL/:

2. Չեղյալ համարել սույն որոշման 1-ին կետում նշված առանձին գույքային միավորներին նախկինում տրամադրված՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք,Հ. Շահինյան փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 17 արտադրամաս, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հ. Շահինյան փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 17/1 պահեստ հասցեները:

3. Սույն որոշումից բխող իրավոնքները ենթակա են պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարդուհի Պողոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner