Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 397-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2024 թվականի N 397-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 2-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 38-ՐԴ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌՈՒՅՑ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻ՝ ԳԱԳԻԿ ՄԱՆՈՒԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ <<12>> ՄԱՐՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ N 5 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի <<ժ>> ենթակետի, 28-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի» 125-րդ կետի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատանքային խմբի կողմից քաղաքացիներ՝ Գագիկ Մանուկի Մկրտչյանի կողմից /հետագայում՝ կառուցապատող/ Հյաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայր, 2-րդ փողոց, թիվ 38-րդ հասցեում բնակելի տան և օժանդակ կառույցի կառուցման համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի ղեկավարի կողմից տրամադրված <> մարտի 2011 թվականի N 5 շինարարության թույլտվության սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու փաստի հիմքով քաղաքացի՝ Գագիկ Մանուկի Մկրտչյանի կողմից Վարչական իրավախախտում թույլ տալու վերաբերյալ կազմված 2024 թվականի ապրիլի 25-ի արձանագրությունը և կառուցապատողի 2024 թվականի ապրիլի 23-ի դիմումը՝ կառուցապատվող օբյեկտի նախահաշվային արժեքի վերաբերյալ.

1. Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում շինարարությունը չավարտելու համար քաղաքացի Գագիկ Մանուկի Մկրտչյանի նկատմամբ նշանակել 20000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանք, որը ենթակա է մուծման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101124 հաշվարկային հաշվին` 15 օրվա ընթացքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կառուցապատողին պատշաճ կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner