Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 90
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2021 թվականի N 90

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի  դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

որոշում է՝ 

1.      Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 03, դաս 02 (նավթամթերք և բնական գազ)  և տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածից ձեռք բերել 130 մետր խողովակ և հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրի 1-ին փողոցի երեք տների բնակիչներին՝գազամատակարարում ապահովելու համար։

2.      Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական  և համայնքների  ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից 160,0 հազար դրամ որպես համայնքային ներդրում, հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Հայկաձորի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դպրոցի ռազմագիտության դասարանը դպրոցի սան, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հովիկ Ասատրյանի անունով անվանակոչման գործընթացը կազմակերպելու համար, 100,0 հազար դրամ՝ <<Սարակապի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ ուսուցիչների տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար։

3.      Գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող))  և տնտեսագիտական դասակարգման 4727 (կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) հոդվածից 100 000 դրամ հատկացնել Մարալիկ քաղաքի բնակիչ Գալուստ Նիկոյանին՝ /անձնագիր AN 0376770, տրված 21.02.2013, 022-ի կողմից/, որդու՝ Մեսրոպ Նիկոյանի մասնակցությունը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայանալիք սամբոյի պատանիների առաջնությանը մասնակցելու համար:

4.      Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 01, դաս 01 (հանգիստ և սպորտ)  և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից 50 000 դրամ որպես համայնքային ներդրում հատկացնել <<Կանայք հանուն զարգացման>> հասարակական կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի  <<Հավերժության պուրակի և սպորտային հրապարակի լուսավորում>> ծրագիրն իրականացնելու համար։


Կողմ -8

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ

ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՈՒՌՈՒՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(275.22 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner