Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի դրույթով և հաշվի առնելով համայնքային ոչ առեվտրային կազմակերպության վերակազմակերպելու արդյունքում մանկապատանեկան մարզադպրոցի աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացումը. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց>> համայնքային բյուջետային հիմնարկը վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի <<Անի մանկապատանեկան համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |