Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2018 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 3-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի 7131 հոդվածի (հողի հարկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար), տողի <<60500,0>> թիվը փոխարինել <<57500,0>> թվով:
2. Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01 (ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4111 (աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածի <<142583,3>> թիվը փոխարինել <<139083,3>> թվով:
3. Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 01 (այլ մշակութային կազմակերպություններ) և տնտեսագիտական դասակարգման 4239 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածի <<300,0>> թիվը փոխարինել <<800,0>> թվով |