Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 21-րդ կետի դրույթով, հաշվի առնելով <<Ինոհաբ երիտասարդական կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ՝ Ա. Մարգարյանի 2023 թվականի օգոստոսի 2-ի դիմումը՝ կազմակերպության գործունեությունը իրականացնելու համար Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի վարչական շենքից աշխատասենյակ տրամադրելու վերաբերյալ. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Սառնաղբյուր բնակավայրի վարչական շենքի /Վկայական 2596195, տրված՝ 06.05.2011թ. կադաստրային ծածկագիր՝ 08-100-044-0001, հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Սառնաղբյուր, փողոց 14, թիվ 5/ 25.85 քառակուսի մետր մակերեսով աշխատասենյակը անհատույց, 5 /հինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել <<Ինոհաբ երիտասարդական կենտրոն>> հասարակական կազմակերպությանը /հետագայում՝ Կազմակերպություն/:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին՝
ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատասենյակի անհատույց օգտագործման տրամադրման պայմանագիր:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում Կազմակերպությանը սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից:
|