Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն N N 1-9 հավելվածների:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 3-ից: |