Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման» կարգի 33-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Գնել Հարությունյանի Անիի համայնքապետարան ներկայացված 2025 թվականի հունվարի 17-ի դիմումը.
1․Գնել Գևորգի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, /կադաստրային ծածկագիր 08-100-0062-0027/ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզի, Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 9/2 հասցեում գտնվող հողամասի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները․ ա) 0,06971 հեկտար հողամասին՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 7/2 հողամաս.
բ) 0,04433 հեկտար հողամասին ՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 7/1 հողամաս.
2․ Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։