Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց 14-րդ շենքի թիվ 9-րդ բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակիչի կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հաստատված N 7 հավելվածով պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, ընդառաջելով քաղաքացի Գայանե Վաղարշակի Ղազարյանին Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, 14-րդ շենքի թիվ 9-րդ բնակարանը, որը հատկացվել է Գայանե Վաղարշակի Ղազարյանի 3 անձից բաղկացած ընտանիքին, հաշվի առնելով քաղաքացի Գայանե Վաղարշակի Ղազարյանի հուլիսի 13-ի դիմումը, և Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 92-Ա որոշումը․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, 14-րդ շենքի թիվ 9-րդ բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-013-0007-0020-001-006, իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 1337123 տրված՝ 28․02․2005թ․, նոր Վկայական N 21062024-08-0008, տրված՝ 21․06․2024թ․/ նվիրել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացի Գայանե Վաղարշակի Ղազարյանին /բնակության հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Անիպեմզա բնակավայր, 1-ին փողոց, 14-րդ շենք, 8-րդ բնակարան, Անձնագիր՝ AV0644171, տրված՝ 20․02․2023թ․ 005-ի կողմից, հետագայում՝ Նվիրառու/ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր․
2. Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: