Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 41.1-րդկետի դրույթներով
ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Անի համայնքիավագանինորոշումէ
Սահմանել տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները.
1. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի հրապարակներում, մարզադաշտերում, քաղաքային զբոսայգիներում և թվով 16 բնակավայրերի կենտրոնական հատվածներում:
2. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություններ իրականացնելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների /օգտագործողների/ համապատասխան որակավորում և /կամ/ տեխնիկական սարքավորումների որոշակի պայմանների ապահովում: