Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-ի N 5-Ա որոշումը, հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված և Անի համայնքի բնակավայրերում բնակություն հաստատած ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հրատապ անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկներ և համայնքային ոչ առեվտրային կազմակերպություններ հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ծնողողական վճարումների զեղչեր սահմանելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 17-ի N 13 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին մասին>> N 39-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը.
1) Որոշման հավելվածի աղյուսակի 9-րդ կետից հետո ավելացնել նոր՝ 10-րդ կետ հետևյալ խմբագրությամբ՝ Հ/հ Ընտանիքի սոցիալական կարգավիճակը Ծնողական վճարման զեղչի չափը (%) 10. Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից մանկապարտեզ երաժշտական և արվեստի դպրոցներ հաճախելու դեպքում երեխայի ծնողական վճարի զեղչում 100.0
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: