Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի, 56-րդ հոդվածի 5-րդ մասի, 76-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի, 78-րդ հոդվածի 3-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 3-րդ կարգի վարելահող հողատեսքի 1.0442786 հեկտար մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 08-090-0228-0016, Վկայական N 22112013-08-0033/ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով 25 /քսանհինգ/ տարի ժամկետով, բաց մրցույթով, հրապարակային սակարկությունների միջոցով տրամադրել վարձակալության:
2. Հաստատել հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի պայմաններն ու վարձավճարի մեկնարկային չափը՝ համաձայն հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |