Այսօր: Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 հունիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՍԱՀԱԿՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽՈՐՔԱՅԻՆ ՊՈՄՊԻ ԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Քանի որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյան բնակավայրի խմելու ջրի մատակարարաման խորքային պոմպը շարքից դուրս է եկել, վերանորոգումն անհնար է, շոգ եղանակային պայմաններում բնակավայրը ջրազրկված է, բնակիչները զրկված են տարրական կոմունալ պայմաններից, տուժում է նաև գյուղատնտեսական ոլորտը /անասունների խմելու ջուր չլինելու պատճառով նվազում է կաթնատվությունը/, ուստի անհրաժերտ է կատարել պոմպի ձեռքբերում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Նորոշման 21-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության դրույթներով

1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյան բնակավայրի համար խմելու ջրի խորքային պոմպի ձեռքբերման նպատակով կազմակերպել հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման գործընթաց, քանի որ ժամանակի առումով գնման այլ ձևերի կիրառումը անհնար է։

2. Հանձնարարել <<Անի կոմունալ տնտեսություն>> ՀԲՀ-ին իրականացնել վերը նշված գնման գործընթացով ապրանքի գնումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner