Քննարկելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի՝ <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի միջոցներով հայկական մշակման արևային կայաններով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրը հելիոֆիկացնելու նպատակով <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին առաջարկություն ներկայացնելու մասին դիմումը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
Առաջարկություն ներկայացնել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին՝ հիմնադրամի միջոցներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրը հայկական մշակման արևային կայաններով հելիոֆիկացնելու նպատակով: |