Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 24-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու անդամի պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի համար սահմանել ամսական դրամական փոխհատուցում, որի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի 25 տոկոսը /62 500 /վաթսուներկու հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ/։
2․ Ավագանու անդամի պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի համար դրամական փոխհահուցումը կատարել պարտականությունների կատարման վերաբերյալ ավագանու անդամի կողմից ներկայացվող համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա։
3․ Համայնքի ավագանու անդամի պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի համար դրամական փոխհատուցումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բյուջեի 01․06․01 /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ/ և տնտեսագիտական դասակարգման 4221 /ներքին գործուղումներ/ հոդվածից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |