Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 15-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 163-Ն որոշումը և Մկրտիչ Ալեքսանի Հերթևցյանի հայտը․
1․«Մկրտիչ Ալեքսանի Հերթևցյան» (հարկ վճարողի հաշվառման համար՝ 80833693, անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Աղին բնակավայր, գործունեություն իրականացնելու հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք, Աղին բնակավայր, փողոց 1, տուն 1, ոչ հիմնական շինություն) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: