Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի, 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի, 68-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության 08-013-0101-0004 կադաստրային ծածկագրով 0.976224 հեկտար հողամասն (հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Անիպեմզա, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 12/2 հողամաս, Վկայական N 17052024-08-0044) օտարել աճուրդով՝ այդ հողամասում հանքակոպճի և քարի վերամշակման արտադրություն կազմակերպելու համար:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված աճուրդով օտարվող հողամասի մեկնարկային գինն ու աճուրդի պայմանները՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |