Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է՝
1. Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն ) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից «100.0» հազար դրամ որպես համայնքային ներդրում հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Սարակապի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`ուսուցիչների տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար, «50.0» հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Անի կայարանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`շրջանավարտների էքսկուրսիան կազմակերպելու համար:
2. Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 03, դաս 02 (նավթամթերք և բնական գազ) և տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում)հոդվածից «500.0» հազար դրամ հատկացնել խողովակներ ձեռք բերելու համար և որպես համայնքային ներդրում հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյան բնակավայրի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող թվով 6 անհատական բնակելի տների գազաֆիկացումն ապահովելու համար: