Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի՝ 2019 թվականի մարտի 19-ի թիվ N 506/1 գրությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի
համայնքի ավագանին որոշում է
1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմային (կցվում է որոշմանը), որով նախատեսվում է Անի համայնքի Ձորակապ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հահդիսացող 08-073-0125-0033 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.04 հեկտար արոտ հողատեսքի հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` կապի գործառնական նշանակություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ հողամասում շարժական կապի բջջային կայան տեղադրելու և գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
2. ՀայաստանիՀանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արտակ Գևորգյանին.
հողերի օտագործման ժամանակավոր սխեմայով սույն որոշման 1-ին կետում նշված հողամասինպատակայիննշանակությունըէներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` կապի գործառնական նշանակությունփոխելունպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական համապատասխան գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |