Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի, 31-րդ հոդվածի 1.8-րդ մասի դրույթներով.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն N N 1-8 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եռօրյա ժամկետում հրապարակել համայնքի պաշտոնական կայքէջում և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։