Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 29-րդ կետի 4-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետի, 63-րդ և 64-րդ կետերի դրույթներուվ և հաշվի առնելով, որ Անի համայնքի Ձորակապ բնակավայրի 2-րդ փողոց, թիվ 2ա բնակելի տուն հասցեն վերանվանվել է 2-րդ փողոց, թիվ 2/1 բնակելի տուն
1. Քաղաքացի Հովհաննես Կոմիտասի Պողոսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ձորակապ բնակավայրի 2-րդ փողոց, թիվ 2ա բնակելի տուն (կադաստրային ծածկագիր 08-073-0022-0002) հասցեն վերահասցեավորել՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Ձորակապ բնակավայր, 2-րդ փողոց, 2/1 բնակելի տուն:
2. Չեղյալ համարել սույն որոշման 1-ին կետում նշված «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ձորակապ բնակավայր 2-րդ փողոց, 2ա բնակելի տուն»՝ օբյեկտի հին հասցեն: