Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներով. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 109-Ա որոշման N 9 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Որոշման հավելվածի 18-րդ տողի 3-րդ սյունակի <4> թիվը փոխարինել <3> թվով, նույն տողի 6-րդ սյունակի <840 000> թիվը փոխարինել <630 000> թվով:
բ) Որոշման հավելվածի 19-րդ տողի 3-րդ սյունակի <8> թիվը փոխարինել <10> թվով, նույն տողի 6-րդ սյունակի <1 320 000> թիվը փոխարինել <1 650 000> թվով:
գ) Վերջին՝<<ԸՆԴԱՄԵՆԸ>> տողի 3-րդ սյունակում նշված <113> թիվը փոխարինել <114> թվով, իսկ 6-րդ սյունակում նշված <16 898 000> թիվը փոխարինել <17018000> թվով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |