Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 60-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈՒՐԱԿԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՍՈՎ ԱՆՑՆՈՂ ՓՈՂՈՑՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՊՈՒՐԱԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով<<Տեղական  ինքնակառավարման  մասին>> Հայաստանի  Հանրապետությանօրենքի   12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 18-րդ  հոդվածի 1-ինմասի 4.3-րդ  կետի դրույթներովով,  հաշվի առնելով որ Մարալիկ քաղաքի քաղաքային պուրակի հյուսիսային մասով անցնող փողոցով տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումը անվտանգության տեսակետից մեծ վտանգ է առաջացնում քաղաքային պուրակում հանգստացող քաղաքացիների և հատկապես մանկահասակ երեխաների համար, իսկ Նշված փողոցը փակելու արդյունքում չի խաթարվում Հր. Շահինյան-Մադաթյան փողոցները կապող տրանսպորտային միջոցների երթևեկությունը, քանի որ այն իրականացվում է Հաղթանակի փողոցով, հիմք ընդունելով Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության <<Անի>> խմբակցության նախաձեռնությամբ Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքում անցկացված հանրային լսումների արդյունքների  վերաբերյալ կազմված 2023 թվականի օգոստոսի 30-ի արձանագրությունը.

      1. ՀայաստանիՀանրապետության  Շիրակիմարզի  Անի համայքի Մարալիկ քաղաքի քաղաքային պուրակի հյուսիսային մասով անցնող փողոցով արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը և այն ներառել պուրակի սպասարկման տարածքում:

2. ՀայաստանիՀանրապետության  Շիրակիմարզի  Անի համայքի ղեկավար Արման Սարիբեկյանին.

ա) Ապահովել տրանսպորտային միջոցների երթևեկությունըարգելված փողոցի ճանապարհայիներթևեկության համապատասխան նշաններիտեղադրումը:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner