Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 հուլիսի 2024 թ.

<<ԿԻՐ-ՔԱՐ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նշել, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա․ Գևորգյանի և <<ԿԻՐ-ՔԱՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Լ․ Ղազարյանի միջև կնքված Անիի համայնքապետարանի կարիքների համար աշխատանքների կատարման 2022 թվականի օգոստոսի 12-ի N ՇՄԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-22/02 պայմանագրի /հետագայում՝ Պայմանագիր/ 1.3.-րդ կետի համաձայն, Պայմանագրով նախատեսված աշխատանքները սկսվում են պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո և կատարման ժամկետ է սահմանված 120 աշխատանքային օր /12.12.2022թ/: Սակայն Ընկերության կողմից սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված աշխատանքները չեն ավարտվել և Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունման ակտ չի կազմվել։ Կապալառու կազմակերպության կողմից չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի>> VII գլխի պահանջները և Պայմանագրի 8.8.-րդ կետով սահմանված աշխատանքների կատարման ժամկետի երկարացման պայմանները: Այսինքն` Ընկերությունը կատարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված խախտում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191–րդ հոդվածի 3-րդ մասի, 281-283-րդ հոդվածների, 305-րդ հոդվածի 6-րդ մասի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային խմբի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ կազմված 2023 թվականի նոյեմբերի 17-ի <<<<Շինաշխարհ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Վարչական իրավախախտում թույլ տալու վերաբերյալ>> արձանագրությունը, կապալի պայմանագրի 5.1.-րդ կետը և հաշվի առնելով ընկերության տնօրենի 2024 թվականի հուլիսի 16-ի բացատրությունը.

1. <<ԿԻՐ-ՔԱՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ /գործադիր տնօրեն Լ․ Ղազարյան/ նշանակել 1 976 736 /մեկ միլիոն ինը հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր երեսունվեց/ Հայաստանի Հանրապետության դրամ տուգանք՝ Պայմանագրի 5․1-րդ կետով նախատեսված ընդհանուր գնի նկատմամբ 1 /մեկ/ տոկոսի կիրառմամբ/, որը ենթակա է մուծման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101124 հաշվարկային հաշվին` 15 օրվա ընթացքում:

2. Սույն որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկել Ընկերության գործադիր տնօրեն՝ Լ․ Ղազարյանին /Հասցե՝ մարզ Շիրակ, գ․ Ախուրյան Զ․ Անդրանիկի փ․ տ 6, ՀՎՀՀ 00068694 <<Ինեկոբանկ>> ՓԲԸ Գյումրու մ/ճ, ՀՀ 2050122205831002, հեռ․ 098 565858/։

3 Որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերության տնօրիությանը սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից:

4. Սույն որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով տասն օրվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner