Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքին մասնակցելու Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ ԿՈՎԻԴ համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու և այդ նպատակով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից համայնքներում տնտեսական զարգացմանն ուղղված փոքր և միջին ծրագրերը իրականացնելու նպատակով համայնքներին տրամադրվող դրամաշնորհ ստանալու համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |