Քանի որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր, Ձիթհանքով, Քարաբերդ բնակավայրերում չկան խմոցներ, և շոգ եղանակային պայմաններեն, կա խիստ անհրաժեշտություն նոր խմոցներ տեղադրելու, անասունները ջրազրկված են, տուժում է նաև գյուղատնտեսական ոլորտը /անասունների խմելու ջուր չլինելու պատճառով նվազում է կաթնատվությունը/, ուստի անհրաժերտ է կատարել խմոցների տեղադրման համար խողովակների ձեռքբերում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Նորոշման 21-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության դրույթներով.
Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր, Ձիթհանքով, Քարաբերդ բնակավայրերում խմոցների տեղադրման համար նախատեսված խողովակների ձեռքբերման նպատակով կազմակերպել հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման գործընթաց, քանի որ ժամանակի առումով գնման այլ ձևերի կիրառումը անհնար է։