Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Լանջիկ բնակավայրի համայնքային ենթակայության <<Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2025 թվականի փետրվարի 12-ի զեկուցագիրը․ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքի 2025 թվականի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 09, խումբ 01, դաս 01 /Նախադպրոցական կրթություն/ և տնտեսագիտական դասակարգման 4657 /Այլ կապիտալ դրամաշնորհներ/ հոդվածից Անի համայնքի Լանջիկ բնակավայրի համայնքային ենթակայության <<Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 145 000 /մեկ հարյուր քառասունհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ էլեկտրական սալօջախ ձեռք բերելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |