Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 30/04/2024 թ․ <<Գույքի նկատմամբ իրավունքների /սահմանափակումների/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին>> N Կ-30042024-08-0233 որոշումը․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 29-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հունիսի 10-ի օրինական ուժի մեջ մտած վճռով /քաղաքացիական գործ՝ ՇԴ3/1834/02/20/ քաղաքացի Գագիկ Ռաֆիկի Աղաբաբյանի սեփականության իրավունքը ճանաչված մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Նոր թաղամաս, 5-րդ փողոց, թիվ 145 հասցեյում գտնվող բնակելի տան նկուղային հարկի պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0022- կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0,06000 հեկտար հողամասը ուղղակի վաճառքով քաղաքացի Գագիկ Ռաֆիկի Աղաբաբյանին վաճառելու մասին>> N 26-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները ա) Որոշման վերնագրում նշված <<ՆԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՐԿԻ>> բառերից հետո ավելացնել <<,ՈՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ Է ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ,>> բառակապակցությունը։ բ) Որոշման 1-ին կետում նշված <<նկուղային հարկի շինության>> բառերից հետո ավելացնել՝ </կիսանկուղ/, որի վրա քաղաքաշինական նորմերի ու կանոններին համապատասխան կառուցված է բնակելի տուն> բառակապակցությունը։ 2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |