Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, 12-րդ կետի 1-ին ենթակետի և 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և 20-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով՝որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Անի համայնքապետարանի 2025 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 79951100 մեկ անձից գնումներ կատարելու ընթացագարգով՝ Միջոցառումների հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով ձևավորել պատասխանատու ստորաբաժանում հետևյալ կազմով. Էդգար Սաղաթելյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի ղեկավարի 1-ին տեղակալ – ղեկավար Գևորգ Շաբոյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի ղեկավարի խորհրդական - անդամ Գոհար Ծերունյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ-անդամ Նաթելա Գրիգորյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի 2-րդ կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար - անդամ 2. Վերը նշված ծառայությունների ձեռքբերման նպատակով գնումների համակարգողի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետի Սաթենիկ Զաքարյանին: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: