Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 167-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 39-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթով, կարևորելով համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկներ և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության և դաստիարակության, գեղագիտական և մշակույթային զարգացման աջակցության անհրաժեշտությունը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկներ և համայնքային ոչ առեվտրային կազմակերպություններ հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ծնողական վճարումների զեղչեր սահմանելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ավագանու 2022 թվականի մարտի 17-ի N13 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին մասին>> N 39-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Մարալիկի Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ>>, <<Լանջիկի Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ>>, <<Սառնաղբյուրի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, <<Մարալիկի երաժշտական դպրոց>>, <<Մարալիկի արվեստի դպրոց>> համայնքային բյուջետային հիմնարկների /հետագայում՝ կազմակերպություններ/ տնօրեններին. ՈԻսումնասիրել և հաշվառել համապատասխան կազմակերպություններ հաճախող սույն որոշման հավելվածում նախատեսված ընտանիքների սոցիալական կարգավիճակը և 2025 թվականի հունվարի 1–ից շահառու հանդիսացող ընտանիքների համար կիրառել սույն որոշման հավելվածով նախատեսված ծնողական վճարումների համապատասխան զեղչեր և ամենամսյա տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարան։ 

3․ Սույնորոշումնուժիմեջէմտնում2025 թվականի հունվարի 3-ից:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(3.55 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner