|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հուլիսի 2019 թվականի N 56 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՃԱԽՈՂ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎՈՎ ՍՆՆԴԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ԾԱԽՍԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Անի մանկապարտեզ>>, <<Սառնաղբյուրի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> և <<Լանջիկի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմնակերպությունների տնօրենների դիմումները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Սառնաղբյուրի նախադպրոցական ուսումնական հաստատություն>>, <<Լանջիկի մանկապարտեզ>>և Մարալիկ քաղաքի <<Անի մանկապարտեզ>>համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հաճախողմեկ սանի հաշվով սննդի միջին օրական ծախսը սահմանել 170 Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի օգոստոսի 1-ից: |
Կողմ -12 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ ԱՐՍԵՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ ՇԱԲՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՈՒՌՈՒՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆ ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(970.67 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|