Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով Անի համայնքի սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցների, մեխանիզմների և սարքավորումների միջոցով համայնքի բնակչությանը և կազմակերպություններին ծառայություններ մատուցելու պահանջարկը. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցների, մեխանիզմների և սարքավորումների միջոցով համայնքի բնակչությանը և կազմակերպություններին ծառայություններ մատուցելու դիմաց 2025 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցների, մեխանիզմների և սարքավորումների միջոցով ծառայություններ մատուցելու դիմաց 2023 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 5-ի N 28-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 25-Ն որոշումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 3-ից։ |